Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից, Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում կազմակերպվելու է Վարդավառի տոնի առթիվ միջոցառում:
Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:
Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած հայկական ձեռագործ գորգեր:
Նախատեսված են գորգագործության վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց, քվեսթային խաղ:
Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի համերգով:
Սիրով սպասում ենք: