ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 31-ին քննարկել է 2020 թվականի երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախատեսված ոստիկանության համակարգի բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները :
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նշել է, որ Կառավարության բյուջետային քաղաքականությանը համահունչ՝ ոլորտի
բյուջետային հայտերը ներկայացվում են ծրագրային դասակարգմամբ՝ հիմնված ծրագրային բյուջետավորման սկզբունքների վրա: Նպատակը բյուջետային միջոցների դիմաց մատուցվող ծառայությունների թափանցիկության եւ հաշվետվողականության պատշաճ մակարդակն ապահովելն է:
Ըստ փոխոստիկանապետի՝ 2020 թվականին կառույցի համար նախատեսվել է 64 միլիարդ 900 միլիոն դրամ, ինչը 0,8 տոկոսով
ավելի է ընթացիկ տարվա հատկացումից
:
Բնագավառի պատասխանատուների համոզմամբ՝ ոստիկանության կարեւորագույն հայեցակարգային խնդիրը քաղաքացի-ոստիկան համագործակցության նոր մշակույթի ձեւավորումն է, որը հնարավոր է լուծել մասնավորապես համակարգում կոռուպցիայի, ինչպես նաեւ քաղաքացիներին տուգանելու եւ հետապնդելու նպատակադրման բացառման, ոստիկանության վստահելիության մակարդակն ըստ ամենայնի բարձրացնելու միջոցով:
Ոլորտում առաջիկա տարիներին նախատեսվում են
իրականացվել մի շարք բարեփոխումներ. մասնավորապես կստեղծվի շուրջօրյա ռեժիմով գործող պարեկային նոր ծառայություն, որը բեռնաթափելու է համայնքային ոստիկանության եւ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատանքը, բարձրացնելու է բնակավայրերում իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը
՝
հնարավորություն տալով օպերատիվ արձագանքել իրավախախտումների դեպքերին: Ծառայությունը բնակավայրերում փոխարինելու է ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներին, ընդ որում
՝
ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը հանդիսանալու
է նրա հիմնական գործառույթներից մեկը:
Ճանապարհային ոստիկանությանը կհատկացվի 14 միլիարդ 554 միլիոն 731 հազար դրամ: «Ճանապարհային երթեւեկության ապահովում»
ծրագրի իրականացման համար նախատեսվել է 3 միլիարդ 232 միլիոն 870 հազար դրամ:
«Աջակցություն ճանապարհային ոստիկանությանը» ծրագիրը կիրականացվի շուրջ 12 միլիարդ դրամով
:
Նշվել է նաեւ, որ բնագավառում մեծ պայքար է ծավալվում կոռուպցիոն երեւույթների դեմ, ինչը շարունակական է
:
Պատգամավորների հարցերը վերաբերել են բնագավառի խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին
:
Ներկայացվել են առաջարկություններ, որոնք առնչվել են որոշ ծրագրերի թվային դասակարգման հստակեցմանը, դրույթների մշակման մեթոդաբանությանը
:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է
նախնական բյուջետային քննարկումներն ու
գոհունակություն հայտնել
բնագավառի ծրագրերի եւ դրույթների գրեթե անթերի մշակման առնչությամբ
: