National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.08.2019
Քննարկվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020թ. ֆինանսական հատկացումները
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Հայկ Գեւորգյանի նախագահությամբ օգոստոսի 29-ին շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի» նախագծի նախնական քննարկումները»:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ իր գլխավորած կառույցին 2020 թվականին նախատեսվել է հատկացնել 795 միլիոն 561 հազար դրամ, կիրականացվի մեկ ծրագիր, որը ներառում է 2 միջոցառում:  Նախատեսված գումարի մեկ տոկոսը կհատկացվի այն հասարակական կազմակերպություններին, որոնց հետ համագործակցում է ՀԾԿՀ-ը: Լիցենզիաներ եւ թույլտվություններ կտրամադրվեն արեւային էլեկտրակայաններ եւ փոքր հէկ-եր կառուցող դիմումատուներին: ՀԾԿՀ-ի գործառույթներից է նաեւ սակագների հայտերի քննումն ու սահմանումը, սպառողների դիմումների քննում՝ մոնիտորինգի իրականացումը:

Աշխատանքային քննարկման ընթացքում պատգամավորներն առաջարկել են հստակեցնել արդյունքների ցուցանիշները, ինչը ենթադրում է կառույցի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացում եւ վստահության բարձրացում:

Մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանն առաջարկել է գույքագրել խնդիրները եւ համատեղ գտնել դրանց լուծումները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am