Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ստորագրվել է համագործակցության բազմակողմ հուշագիր: Ստեղծված հարթակը միտված է մեր երկրի ֆինանսատնտեսագիտական հանրույթի միտքն ու փորձագիտական ներուժը ծառայեցնելու խորհրդարանի վերահսկողական գործառույթների ամբողջական իրականացմանը: Ըստ հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի՝ սա վաղուց սպասված նախաձեռնություն էր: Պատգամավորը փաստել է, որ այն լավագույն միջոցն է ոլորտում ունենալ այնպիսի գիտական ներուժ, ինչը թույլ կտա համարժեք արձագանքելու մեր երկրի առջեւ ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը: Բազմակողմ հանդիպմանը քննարկվել են հուշագրից բխող աշխատաքային մոտեցումները: Անդրադարձ է կատարվել տնտեսական ոլորտին վերաբերող օրակարգային մի շարք հարցերի: Փաստաթղթի տակ այս պահի դրությամբ ստորագրությունն է դրել 8 կառույց: Ցանկում ընդգրկված են բուհական հաստատություններ, հետազոտական կենտրոններ, հասարակական ու մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպություններ: Ինչպես փաստել է հանձնաժողովի նախագահը սա միայն սկիզբն է, հարթակը լինելու է բաց, հուշագրին ընթացիկ կարող են միանալ տարբեր կազմակերպություններ: Համագործակցության նպատակը մեկն է՝ պարբերաբար ընդլայնել տնտեսագիտական ներուժը: