National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.09.2019
Շարունակվել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը, այնուհետեւ շարունակել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի  քննարկումը: Նախագծով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին առաջարկվում է  ճանաչել հարկային մարմինը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արթուր Դավթյանը՝ տեղեկացնելով, որ նախագծի վերաբերյալ  առկա են որոշ վերապահումներ:  Նա հույս է հայտնել, որ մտահոգիչ դրույթները կբարեփոխվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Ելույթներ են ունեցել պատգամավորները:

Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝  Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններն   ընդլայնելու փոխարեն  ընտրվել է  աշխատողին որպես հարկ վճարող դիտարկելու ճանապարհը, որի հետ կապված էլ  Պետական եկամուտների կոմիտեին  տրվել են լիազորություններ՝ դարձնելով նրան սուպերկառույց:  Պատգամավորը պարզաբանել է, որ Առողջապահական  եւ աշխատանքի տեսչական մարմինն այն կառույցն է, որը կոչված է վերահսկողություն իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների կիրառման հարցում:  Նա հայտնել է, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ բողոքներ է ստանում աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ:

Ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ այսօր շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ընդլայնել Առողջապահական եւ  աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները:   Նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել է լրամշակել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրինագիծը եւ  երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնել այնպիսի նախագիծ, որով կսահմանվի, որ  ՊԵԿ-ն ուսումնասիրություններ կարող է իրականացնել միայն իր գործառույթների շրջանակում:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ  Արմեն Հարությունյանը:

Առաջարկվում է դեկտեմբերի յոթն ամրագրել  որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր. այն աշխատանքային կլինի:  Նշվել է, որ գործող օրենքով դեկտեմբերի յոթը նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի օր:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նազելի Բաղդասարյանը:

Նա հույժ կարեւոր է համարել աղետներին դիմակայելու պատրաստվածությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել նախագծին:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասինե օրենքի նախագիծը, որը ներկայացրել է  Կադաստրի կոմիտեի ղեկավար  Սարհատ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ նախագիծը նպատակ ունի պարզեցնել ընթացակարգերը, հող եւ գույք կամ շինություն  հասկացությունները    միացնել եւ   որպես մեկ՝ ամբողջական գույքի  մասով հարկում իրականացնել,  ունենալ շուկայականին մոտ  կադաստրային գնահատման համակարգ եւ այլն: Նախատեսվում է ունենալ անշարժ գույքի հարկման տարբերակված մոտեցում եւ  ավելացնել հարկային մուտքերը, որոնք կստացվեն  հատկապես բարձրարժեք գույքերի  կադաստրային գնահատման արդյունքում:   Սահմանվում է նաեւ անշարժ գույքի չհարկվող շեմը:

Նախատեսվում է Հայաստանի կադաստրային գոտիները սահմանել 20՝ առկա 12-ի փոխարեն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կարեն Համբարձումյանը:

Ելույթներ են ունեցել պատգամավորները: Տիգրան Ուլիխանյանն անհասկանալի է գնահատել անշարժ գույքի գնահատման բազային գործակիցները՝ նշելով, որ դրանցից չի հասկացվում՝ ավելանալու, թե՛ նվազելու է անշարժ գույքի հարկը: Արթուր Դավթյանը եւս առաջարկել է վերանայել ներկայացված գործակիցները:  Մանե Թանդիլյանն առաջարկել է վերանայել օրինագիծը եւ օրենսդրին վերադարձնել  հարկը որոշելու իր սահմանադրական իրավունքը, ինչը, ըստ նրա, գործադիրն  այս նախագծով իրեն է վերապահել:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են գույքահարկի արժեքների գնահատման մեխանիզմները պարզեցնելու, հստակեցնելու խնդիրներին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթում ընդգծելով օրենսդրական նախաձեռնության կարեւորությունը՝ նշել է, որ դեռեւս եկամտահարկին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ անդրադարձ էր կատարվել համակարգում առկա խնդիրներին: Հաստատելով անշարժ գույքի կադաստրային արժեքները վերանայելու անհրաժեշտությունը՝ ԱԺ նախագահը նշել է, որ անհամապատասխանությունները պետք է շտկվեն գույքի նկատմամբ կիրառվող հարկի սանդղակը բարեփոխելու ճանապարհով: ԱԺ նախագահը կոչ է արել ցուցաբերել հետեւողականություն:

Եզրափակիչ ելույթում ՀՀ կադաստրային կոմիտեի ղեկավար Սահրատ Պետրոսյանն անդրադառնալով բարձրացրած հարցադրումներին՝ մեկնաբանել է նախագծի բովանդակային ձեւակերպումներին վերաբերող որոշ դրույթներ: Նրա խոսքով՝ ներկայում դեռեւս սահմանված չէ գույքի գնահատման դրույքաչափը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները:

Կառավարության հեղինակած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցումով ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: Ըստ բանախոսի՝ մեր երկիրն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է բաց վիզային ռեժիմով, իսկ որոշ երկրների հետ՝ առհասարակ առանց վիզային ռեժիմի, ինչի արդյունքում ՀՀ ազատ մուտքը հասանելի է բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների: Այս հանգամանքը հանգեցնում է նաեւ բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ օրենքների խախտումների, եւ հաճախ նաեւ քրեորեն պատժելի արարքներ կատարելու պատճառով վերջիններս պատիժ են կրում Հայաստանի Հանրապետությունում: Ըստ փոխնախարարի՝ ներկայում մեր երկրում իրենց պատիժն են կրում 144 օտարերկրացի դատապարտյալներ: 2013-2018 թվականների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունը շուրջ 200 օտարերկրյա դատապարտյալի փոխանցում է իրականացրել: Առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն հստակեցնել արտաքսման պատճառները, այլ ամբողջական կարգավորել Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրացիների փոխանցումից հետո վերջիններիս մուտքը Հայաստան բացառելու օրինական հիմքերը: Ամփոփելով՝ բանախոսը նշել է, որ նախագծի վերջնանպատակը երկրի ազգային անվտանգության ապահովումը եւ կրկնահանցագործությունների կանխումն է:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը նշել է, որ ոլորտը կարգավորելու անհրաժեշտություն կար, եւ   հանձնաժողովում նախագիծի վերաբերյալ մասնագիտական ծավալուն քննարկումներ են տեղի ունեցել: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Խորհրդարանն առաջին ընթերցումով քննարկել է «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասինե համաձայնագիրը վավերացնելու մասինե ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի ներկայացմամբ՝ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին ստորագրված համաձայնագրի նպատակը քաղաքացիական պաշտպանության, բնական եւ տեխնածին ռիսկերի կանխման, արտակարգ իրավիճակների վերացման, եւ տարերային աղետների դեպքում կամավոր եւ փոխադարձ օգնության տրամադրման համար քաղաքացիական պաշտպանության մասնագետների ուսուցման բնագավառներում կողմերի միջեւ փոխգործակցության ապահովումն է: Համաձայնագրով սահմանվում են նաեւ օգնության ցուցաբերման ձեւերը, կարգը, օգնություն ցուցաբերող անձնակազմի կարգավիճակը, ենթակայությունը, կարգավորման օգնության ցուցաբերման հետ կապված գույքային հարցերը: Ընդգծելով համաձայնագրի կարեւորությունը՝ բանախոսը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին: 
  
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջեւե համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Փաստաթուղթը ստորագրվել է 2018 թվականի ապրիլի 5-ին: Զեկուցողի տեղեկացմամբ՝ համաձայնագրի նպատակն է ձեւավորել համագործակցության ընդհանուր շրջանակ եւ սահմանել ուղենիշեր կողմերի միջեւ՝ ուղղված ՀՀ տարածքում հիվանդների խնամակալության, սոցիալական եւ առողջապահության ոլորտներում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող գործունեության խթանմանը: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը կհամագործակցեն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ու ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ համաձայնեցված այլ ոլորտներում:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը:

Ավետ Ադոնցը ներկայացրել է նաեւ «ՀՀ եւ Բելգիայի Թագավորության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ փաստաթուղթը ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Բրյուսելում, այն  վերաբերում է դիվանագետների ընտանիքների անդամների՝ երկու  երկրներում  աշխատելու թույլտվությանը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ համաձայնագրով սահմանվում է, որ վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն ունեցող շահառուն չի օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությունից եւ արտոնություններից վարձատրվող աշխատանքային գործունեության ընթացքում: Նմանատիպ համաձայնագրեր Հայաստանը կնքել է մի շարք երկրների հետ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Խորհրդարանը քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջեւ» Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին»  օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի հունվարին: Փոփոխություններով անձեռնմխելիություն է տրվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոստային կապին, ապահովվում է գրագրության ընդհանուր փաստաթղթաշրջանառության, ինչպես նաեւ մշակված անձնական տվյալների գաղտնիության պահպանումը, հստակեցվում է Կարմիր խաչի պատվիրակության՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող անդամների դատական գործընթացների նկատմամբ անձեռնմխելիության հասկացությունը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են ՀՀ ԱԺ ,Լուսավոր Հայաստանե խմբակցության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի խոսքով՝ առաջարկվում է ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտում համարել մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի ոչ թե երկու, այլ երեք կամ ավելի խախտումները:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել  է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, երկրորդ ընթերցմամբ՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Տարոն Սիմոնյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է 37-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Քրեակատարողական ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է, իսկ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունից եւ երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունից հանել «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» բառերը:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10-ին:


24.09.2024
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստան-Կիպրոս բարեկամական հարա...

24.09.2024
ԱԺ նախագահն Անդորրայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է բազմոլորտ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանեց Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը: Կայացած հանդիպմանն Ալեն Սիմոնյանը կարեւորեց նման այցերը` երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: ԱԺ նախագահն առաջարկեց նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջեւ ինստիտուց...

24.09.2024
Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերն ու տարընկալումները
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարց...

24.09.2024
ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լեւոն Սահակյանի թեկնածությունը. հարցը քննարկվել է հանձնաժողովում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հա...

24.09.2024
Համաձայնագիր` ուղղված Գյումրու ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովմանը
Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառ...

24.09.2024
Նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով
Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» համաձայնագրում եւ ոլորտը կարգավորող ԵՏՀ որոշումներում կատարված փոփոխություններով: ՀՀ ԱԺ...

24.09.2024
Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգեւատրման հավելյալ ֆոնդ նախատեսել
Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված  պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

24.09.2024
Աշխատանքային այցով Վրաստանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը
Սեպտեմբերի 23-25-ն աշխատանքային այցով Վրաստանում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, անդամներ Հասմիկ Հակոբյանը ե...

24.09.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

24.09.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կգումարվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, 314 դահլիճում: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:30-ին, 414 սրահում կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am