ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Նազելի Բաղդասարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատիրավական բարեփոխումների գործընթացին` Վենետիկի հանձնաժողով փորձագիտական կարծիքի ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթի համատեքստում:
Վլադիմիր Վարդանյանը հանգամանալի ներկայացրել է Թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում տեղի ունեցող գործընթացները, խոսել դատական համակարգում իրականացվող բարեփոխումների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորմանն առնչվող հիմնահարցերի մասին:
Քննարկվել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Վենետիկի հանձնաժողովի հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: