ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 16-18-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Վահե Հովհաննիսյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Էդուարդ Անդրեասյանը, Էդուարդ Բաբայանը:
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 17-20-ը ներառյալ Գիրեսուն (Թուրքիա) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը:
«Խորհրդարանական վերահսկողություն անվտանգության ոլորտի նկատմամբ Արեւելյան Եվրոպայում եւ կենտրոնական Ասիայում» թեմայով կոնֆերանսին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 16-19-ը ներառյալ Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն) կգործուղվեն Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Վարդանյանը: