ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Արմավիրի մարզի մի խումբ երիտասարդների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են կրթական, մշակույթի ոլորտներին, ինչպես նաեւ պետության կողմից իրականացվող երիտասարդական քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Կարեւորելով նման հանդիպումները՝ պատգամավորը նշել է, որ հնարավորություն է ստեղծվում ստանալու ազդակներ այն խմբերից, որոնք հետագայում դառնալու են ծրագրերի շահառու: Ըստ Վիկտոր Ենգիբարյանի՝ հաջորդ տարիներին կավելանան երիտասարդական հասարակական կազմակերպություններին տրվող ֆինանսական միջոցները: Նա նշել է, որ մինչ այժմ միջոցները տրամադրվել են հիմնականում միջազգային կազմակերպությունների կողմից. ներկայում քայլեր են արվում այդ հարցում պետության դերակատարումը մեծացնելու ուղղությամբ: Մասնավորապես քննարկվում են արտերկրում սովորող երիտասարդ ուսանողների ֆինանսավորմանն առնչվող հարցերը:
Երիտասարդները կարեւորել են պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունն ու ցանկություն հայտնել հանդիպումներ կազմակերպել նաեւ համայնքներում՝ տեղի երիտասարդներին հուզող հարցերը քննարկելու նպատակով: