ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նախաձեռնությամբ հստակեցվում են հատուցման հետ կապված որոշակի հարցեր: Օրինագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել էր տեխնիկական բնույթի առաջարկություններ:
Պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալե ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է երկամսյա ժամկետով: