ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Ջուլֆալակյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի ֆինանսական բաժնի ղեկավար Վահե Մխիթարյանի եւ հիմնադրամի անդամների հետ:
Հյուրերը մեր երկրում են «Հայաստանում Պորտուգալիայի օրեր» նախաձեռնության շրջանակում:
Արսեն Ջուլֆալակյանը նշել է, որ հայ-պորտուգալական կապերի օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական փոխհամագործակցությունը: Երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման հարցում պատգամավորն արժեւորել է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի դերակատարությունը:
Հանդիպման ընթացքում հիմնադրամի անդամները ներկայացրել են մի շարք առաջարկներ, հետագա փոխհարաբերություններն եւ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով:
Հյուրերը շրջել են խորհրդարանում, այցելել ԱԺ թանգարան: