ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Շանթ Սարգսյանին:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է երիտասարդ գրոսմայստերին հիանալի ելույթի կապակցությամբ եւ մաղթել նորանոր հաջողություններ:
Հիշեցնենք, որ Հնդկաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր՝ ընդամենը կես միավորով զիջելով ոսկե մեդալ նվաճած ուկրաինացի մարզիկին: Երրորդ տեղը մրցաշարում գրավել է հայազգի մեկ այլ գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ վաստակելով 8 միավոր:
Երեք շաբաթ առաջ հայ երիտասարդները կրկին նույն արդյունքն են գրանցել. այս դեպքում արդեն Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել Արթուր Դավթյանը: