National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
01.06.2005
Իսպանիայի նորանշանակ դեսպանը Ազգային ժողովում

Հունիսի 1-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ֆրանսիսկո Խավյեր Էլորսա Կավենգտին:

Պարոն Կավենգտը խորհրդարանի նախագահին հաղորդեց, որ իսպանահայկական հարաբերությունների խորացման նպատակով Հայաստանում կնշանակվի Իսպանիայի պատվո հյուպատոս եւ կբացվի Սերվանտեսի ինստիտուտի ներկայացուցչություն: Դեսպանը նաեւ նշեց, որ իր խնդիրն է ակտիվացնել երկու երկրների փոխհարաբերությունները եւ այդ նպատակով մշակված են մի քանի ծրագրեր` այդ թվում նաեւ ներդրումների առումով, քանի որ Հայաստանի օրենսդրությունը եւ տնտեսական կայուն աճը ներդրումների համար բարենպաստ դաշտ են ստեղծում:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով միջպետական հարաբերությունների զարգացումը, շեշտադրեց միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ համագործակցությունը  միջազգային կառույցներում, տնտեսության,  գիտության, մշակույթի ոլորտներում: Փոխադարձաբար կարեւորվեց երկու երկրների կապերի ակտիվացումը «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am