ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ նոյեմբերի 7-ին հրավիրած նիստում դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: Այն առաջարկվել է ընդգրկել նոյեմբերի 12-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Լիագումար նիստում հարցի հարակից զեկուցող է նշանակվել հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: