Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն, դեսպան Քրիստիան Շտրոհալին: Հանդիպմանը մասնակցում էր ԵԱՀկ երեւանյան գրասենյակի փոխնախագահ Իլեյն Կոնկեւիչը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում բարեփոխումների ընթացքին առնչվող հարցեր. Աժ նախագահը նշեց ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում բարեփոխվեց եւ արդեն ընդունվել է Ընտրական օրենսգիրքը, ընթացքի մեջ է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու կարգի մասին» օինագիծը: Արթուր Բաղդասարյանը պարոն Շտրոհալին իրազեկեց նաեւ սահմանադրական բարեփոխումների շուրջ տեղի ունեցող քննարկումների մասին: Երկուստեք կարեւորվեց Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ աշխատելու անհրաժեշտությունը:
Պարոն Շտրոհալը ամրակայեց ԵԱՀԿ-ի խորհրդատվական աջակցության ու բարենորոգումների իրականացման գործընթացներին աջակցության պատրաստակամությունը, նշելով, որ իրենք պատրաստ են օգնել ոչ միայն օրենքների ստեղծմանը, այլեւ դրանց կիրառմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: