Ավարտվել է նոյեմբերի 5-7-ը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գլխավորած պատվիրակության այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն, որը բարեկամական խմբի առաջին պաշտոնական այցն էր:
Այցի շրջանակում ՀՀ Աժ Հայաստան-Վիետնամ բարեկամական խումբը Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ հանդիպել է Վիետնամի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ ձեւավորված միջխորհրդարանական դիվանագիտության կարեւորությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ միջազգային կառույցներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության առանցքային դրույթները:
Հայկական պատվիրակությունն ունեցել է մի շարք այլ աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ Վիետնամի խոշորագույն քաղաքային իշխանությունների հետ:
Կողմերը փաստել են, որ հանդիպումները եղել են արդյունավետ ու նպատակաուղղված` երկու բարեկամ ժողովուրդների խորհրդարանների միջեւ ձեւավորված կապերի առավել սերտացմանը:
Պատվիրակության ղեկավար Վահե Էնֆիաջյանը համոզմունք է հայտնել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ եւ հարկավոր է անել առավելագույնը՝ ընձեռված հնարավորություններն արդյունավետ կիրառելու համար: