National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
12.11.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Աշխատանքային այցով 2019 թվականի նոյեմբերի 11-16-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, բարեկամական խմբի անդամներ՝ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:

Եվրոպական պառլամենտական ֆորումի եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից կազմակերպվող «Բնակչության եւ զարգացման միջազգային գիտաժողովի» 25-ամյակին նվիրված գագաթաժողովին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 11-15-ը Նայրոբի (Քենիայի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում Բելառուսի Հանրապետության ԱԺ Ներկայացուցիչների պալատի ընտրություններին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 15-18-ը ներառյալ Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանը եւ Քրիստինե Պողոսյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի եւ մշտական հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 12-13-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) եւ 2019 թվականի նոյեմբերի 14-15-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար,ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) կանոնակարգում փոփոխությունների հարցերով աշխատանքային խմբի եւ մշտական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաեւ լիագումար նիստին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 18-22-ը Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում պատվիրակության ղեկավար,ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը,ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը (նոյեմբերի 20-22-ը),ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը (նոյեմբերի 19-22-ը), ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը (նոյեմբերի 19-22-ը):

Բելառուսի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդական առաքելությամբ հանդես գալու համար 2019 թվականի նոյեմբերի 14-19-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը:

«Խորհրդարանական ամբողջականության ամրապնդում» խորագրով տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 12-14-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը եւ Արեն Մկրտչյանը

Բելառուսում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 14-18-ը ներառյալ Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվի ԵԱՀԿ ԽՎ-ի անդամ,ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի կողմից կազմակերպվող «Քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերը ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական համագործակցության համատեքստում» ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 18-20-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը (նոյեմբերի 18-19-ը),  ԱԺ պատգամավորներ Արման Աբովյանը եւ Գեւորգ Գորգիսյանը:


14.10.2024
Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները
Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան...

14.10.2024
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: ...

14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...

14.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am