National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.11.2019
Քննարկվել են բարեկամական խմբերի գործունեությանն առնչվող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ԱԺ բարեկամական խմբերի գործունեության վերաբերյալ։

Հանձնաժողովի նախագահը գործընկերներին է ներկայացրել ԱԺ բարեկամական խմբերի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ։ Նրա խոսքով՝ դրանց կիրարկումը նպաստելու է բարեկամական խմբերի համագործակցության աշխուժացմանը՝ այն դարձնելով առավել նպատակային։ Կարեւորվել է ամբողջական տեղեկատվության հավաքագրումը՝ գործընկեր երկրի բարեկամական խմբի ղեկավարի եւ անդամների մասին, նրանց հետ նամակագրական կապի հաստատումը, Հայաստանի ԱԳՆ-ի համապատասխան բաժնի, միջկառավարական հանձնաժողովների, ինչպես նաեւ տվյալ երկրում Հայաստանի դեսպանների, հյուպատոսների, հայ համայնքի ներկայացուցիչների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի, կրթական հաստատությունների, զանգվածային լրատվամիջոցների, ՀԿ-ների, գործարարների հետ գործակցությունը նոր ու բարձր մակարդակի հասցնելը։ «Ժամանակն է բոլոր ուղղություններով առավել ակտիվացնել աշխատանքները»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։

Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը կարեւոր է համարել խմբերի գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումը։

Հնչել են տարբեր առաջարկներ։ Առաջիկայում մշտական հանձնաժողովը հանդիպումներ կունենա յուրաքանչյուր բարեկամական խմբի հետ։
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am