Հունիսի 9-12-ը` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով Հայաստանում կգտնվի Լիտվայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակներում հունիսի 10-ին պարոն Պաուլաուսկասը առանձնազրույց կունենա ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հանդիպումը եւ պատգամավորական բարեկամության խմբի հետ հանդիպումը:
Պատվիրակությանը կընդունեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Մեծ եղեռնի հուշահամալիրում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հունիսի 11-ին Լիտվայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի գլխավորած պատվիրակությունը կլինի մայր աթոռ սուրբ Էջմիածնում:
Այցի արդյունքները հունիսի 11-ին խորհրդարանում կամփոփվեն մամլո ասուլիսով: