National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.11.2019
Օրենսդրական կարգավորումներ՝ շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելու համար
1 / 6

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ նոյեմբերի 29-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ Երեւան քաղաքում ներկայում առեւտուր է իրականացվում կամ ծառայություններ են մատուցվում նաեւ շրջիկ առեւտրի կետերի եւ շրջածախ առեւտրի իրականացման միջոցով, որոնց վերաբերյալ, սակայն, առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ: Մասնավորապես, սահմանված չեն շրջիկ առեւտրի կետերի գործունեության եւ շրջածախ առեւտրի իրականացման համար թույլատրված վայրերը, դրանց իրականացման ժամերը, առեւտրի կետերին ներկայացվող պահանջներն ու պայմանները: Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ օրենսդրորեն ամրագրված չեն նաեւ դրանց խախտման համար համապատասխան վարչական ներգործության միջոցները:

Նախագծով Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն կիրականացնեն միայն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը՝ Երեւանի քաղաքապետի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա: Իսկ շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները եւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների տեսակները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները եւ գործունեության իրականացման ժամերը կսահմանվեն Երեւան համայնքի ավագանու որոշմամբ:

Հեղինակն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացրած գրավոր եւ հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի՝ բանավոր առաջարկները:

Փաթեթի՝ առաջարկների հիման վրա լրամշակված տարբերակը ստացել է դրական եզրակացություն? ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am