National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
03.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի եւ միգրացիայի նախարար Այման Սաֆադիին
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի եւ միգրացիայի նախարար Այման Սաֆադիին:

Աժ նախագահը, ողջունելով հյուրին, վստահություն է հայտնել, որ նրա այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Արարատ Միրզոյանն իր ողջույններն է փոխանցել նաեւ Հորդանանի խորհրդարանի երկու պալատների նախագահներին եւ տեղեկացրել, որ Հորդանանի Ներկայացուցիչների պալատի խոսնակը վերջերս նամակով առաջարկել էր Հայաստանի կրթական ծրագրի շրջանակներում ավելացնել մեր երկրի բուհերում սովորող հորդանանցի ուսանողների քանակը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ այս հարցին սիրով դրական լուծում է տրվել: ԱԺ նախագահը նշել է, որ ուսանողների փոխանակման այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է՝ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու եւ մեր ժողովուրդներին ծանոթացնելու մեր մշակույթին: Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանն ու Հորդանանը չպետք է բավարարվեն այս կրթական ծրագրերով, դրանք, իհարկե, պետք է զարգացնել եւ ընդլայնել, բայց կան բազմաթիվ այլ ոլորտներ եւս, որտեղ երկու երկրներն ունեն հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ: Արարատ Միրզոյանը, խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին, նշել է, որ երկու երկրների խորհրդարաններն ունեն բարեկամական խմբեր, ինչը խորհրդարանական հարաբերությունները զարգացնելու շատ լավ հարթակ է, թեեւ առայժմ փոխայցեր չեն եղել: Աժ նախագահը վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովի հրավերը հորդանանցի պատգամավորներին՝ այցելելու Հայաստան: Նա խոսել է նաեւ Հայաստանի համար զգայուն հարցերի մասին. անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների ճանապարհով խնդրի լուծմանը: ՀՀ ԱԺ նախագահը նաեւ շեշտել է, որ բոլոր մյուս երկրների դիրքորոշումները, բանաձեւերը, որոնք կարող են ընդունվել այս կամ այն հարթակում, պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված, հակառակ դեպքում կարող է խաթարվել ներկայիս փխրուն, հարաբերական խաղաղությունը:

Այման Սաֆադին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանում է՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Նա ընդգծել է, որ Հորդանանն ու Հայաստանն իսկապես հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ ունեն եւ առանձնացրել է հատկապես մի քանի ոլորտներ՝ ագրոբիզնեսը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, նաեւ խոսել է ուղիղ չվերթներ բացելու եւ բյուջետային ավիաընկերությունների մասին: Նա հայտնել է, որ այժմ Հայաստանում սովորում Է հորդանանցի 120 ուսանող եւ վստահություն է հայտնել, որ երկու երկրները մշակութային լավ հարաբերություններ կկառուցեն: Այման Սաֆադին տեղեկացրել է, որ Արարատ Միրզոյանին Հորդանան այցելելու հրավեր կուղարկվի, իսկ առաջիկայում սպասվում է Հորդանանի թագավորի այցը Հայաստան:
 


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am