ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է արձանագրություն, որում ասվում է. «Հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էդգար Շաթիրյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` վաղաժամկետ դադարած համարել Էդգար Շաթիրյանի՝ հանձնաժողովի անդամի լիազորությունները»: