Դեկտեմբերի 11-ին Աննա Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթին:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթն առաջինից երկրորդ ընթերցում ենթարկվել է տեխնիկական բնույթի փոփոխությունների, պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն եղել: Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումներ են եղել նաեւ ԱԺ խմբակցությունների հետ՝ բարձրացված հարցերը քննարկելու նպատակով:
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը նշել է, որ հարցի առնչությամբ կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ: