Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներն այցելել են Պաշտպանության նախարարության Հանրապետական հավաքակայան՝ ձմեռային զորակոչի ընթացքին հետեւելու նպատակով:
Պատգամավորները շրջել են հավաքակայանի բոլոր բաժիններով, զրուցել զինակոչի պատասխանատուների եւ ամենակարեւորը՝ զինվորների ու նրանց ծնողների հետ, հետեւել վիճակահանության գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանը: