ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված Աշխատանքային խումբը հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակություն ներկայացուցիչներին եւ անհատ փորձագետներին հրավիրում է մասնակցելու իր աշխատանքներին:
Խմբի աշխատանքներին մասնակցող հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ անհատ փորձագետները պետք է ունենան առնվազն հինգ տարվա գործունեության փորձ եւ 2015թ. դեկտեմբերից առ այսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն:
Հայտն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2020թ. հունվարի 20-ը՝
sargis.khandanyan@parliament.am
էլեկտրոնային հասցեով՝ կցելով ա) նամակ խմբի աշխատանքներին մասնակցելու ցանկության վերաբերյալ, բ) նյութեր վերոնշյալ ժամանակահատվածում թեմայի շուրջ կատարած աշխատանքի վերաբերյալ (զեկույցներ, փաստաթղթեր, տեսանյութեր եւ այլն), գ) կազմակերպության պարագայում՝ առնվազն հինգ տարվա գործունեությունը հավաստող փաստաթուղթ, իսկ անհատ փորձագետի պարագայում՝ աշխատանքային կենսագրություն:
Աշխատանքային խումբը սեղմ ժամկետներում կտեղեկացնի խմբում մասնակցության հնարավորության մասին:
Հարցերի դեպքում կարող եք գրել
sargis.khandanyan@parliament.am
էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 011 513 289 կամ 099 278 512 հեռախոսահամարներով: