Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսի հետ հունվարի 20-ին հանդիպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանը, խմբի անդամներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն ու Սրբուհի Գրիգորյանը:
Նորա Առուստամյանն ընդգծել է, որ այս այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդմանը՝ կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացման գործում բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը:
Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը հանգամանալի նախապատրաստվելու համար եւ նշել, որ ներկայիս Կառավարությունը կարեւորում է Հայաստան-Մեքսիկա հարաբերություններն ու հենց դա է պատճառը, որ բարեկամական խմբում փոխնախագահ է ներկայացված:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը եւս՝ իր եւ խմբակցության անունից բարձր է գնահատել հայ-մեքսիկական հարաբերություւների զարգացումը:
Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը վստահեցրել է, որ իր գլխավորած խումբը կանի ամեն հնարավորը, որպեսզի համագործակցությունը շարունակաբար ամրապնդվի եւ խորացվի: