ՀՀ Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում հունվարի 21-ին խորհրդարան են այցելել Արմավիրի մարզի Նորակերտի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:
ԱԺ գրադարան եւ թանգարան այցից հետո հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետեւվել են խորհրդարանի աշխատանքին, ապա մասնակցել «Բաց դաս»-ին, որն անցկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:
Կրթական ոլորտի բարեփոխումներ, սպորտի եւ մշակույթի բնագավառներում նախատեսվող ծրագրեր, շրջակա միջավայրի պահպանության խնդիրներ, սրանք այն հարցերն էին, որոնց շուրջ ծավալվել է երկխոսությունը:
Անդրադառնալով Հայաստանում կանաչապատման աշխատանքների կատարման անհրաժեշտությանը՝ Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկ՝ ըստ որի՝ շրջանավարտը կարող է իր դպրոցն ավարտելու մասին վկայականը ստանալ, եթե ապացուցի, որ տնկել է 5-10 ծառ: Ըստ պատգամավորի՝ քննարկման արդյունքում պարզի կդառնա, թե Հայաստանում հնարավոր է նման օրենք կիրարկել:
Ապագայում հաջողությունների հասնելու համար պատգամավորը հորդորել է աշակերտներին լավ սովորել, իսկ ավելի շատ գիտելիքներ ստանալու նպատակով` զբաղվել ինքնակրթությամբ: Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելու հարցում Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել մանկավարժի աշխատանքը: