National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.06.2005
Կրճատվող տարածություններ

Հունիսի 29-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Կանադայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստոֆեր Վեստդալին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ- կանադական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հեռանկարները: Դեսպանի խնդրանքով`  ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը իրազեկեց Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական եւ օրենսդրական բարեփոխումների ընթացքի եւ ժողովրդավարության խորացման գործընթացների մասին:

Հայաստանում Կանադայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստոֆեր Վեստդալը կարեւորելով տեղի ունեցող գործընթացներում խորհրդարանի դերը, նշեց, որ քաղաքական հաջողություններն ու տնտեսական աճը Հայաստանի համար զարգացման լավ հեռանկարներ են բացում եւ իր երկրի պատրաստակամությունը հայտնեց` նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը, կանադա-հայկական  գիտական, կրթական, մշակութային համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում վերահաստատվեց ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցի հրավերը Կանադա, քննարկվեցին այցին վերաբերող մանրամասները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am