National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.02.2020
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Աշխատանքային այցով 2020թ. փետրվարի 18-20-ը Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2020 թվականի փետրվարի 19-22-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ԵԱՀԿ ԽՎ-ում պատվիրակության անդամներ, ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը,Մարիա Կարապետյանը, Համազասպ Դանիելյանը, Անի Սամսոնյանը:

«Խորհուրդ ասորական խորհրդարանի համար» կազմակերպության հրավերով 2020թ. փետրվարի 8-10-ը Վիսբադեն (Գերմանիա Դաշնային Հանրապետություն)  կգործուղվի ԱԺ պատգամավոր Արսեն Միխայլովը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով 2020 թվականի փետրվարի 13-14-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am