Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության սերտացմանն առնչվող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կողմերը կարեւորել են խորհրդարանականների փոխայցերը եւ այս համատեքստում քննարկել առաջիկա հանդիպումների հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը: