Գիրք նվիրելու օրվա առիթով փետրվարի 19-ին Խաչատուր Աբովյանի թանգարանում ճանաչողական այցն անցկացրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նախաձեռնությունը այսուհետեւ շարունակական բնույթ է կրելու, եւ յուրաքանչյուր ամսվա մեկ օր թանգարանում էքսկուրսավարը լինելու է հասարակական, մշակութային, քաղաքական ասպարեզում ճանաչված անձ:
Շրջայցից հետո գեղեցիկ երաժշտական համարներով հյուրերին ողջունել է Վահագ Ռաշը, որի ընթացքում էլ այցելուները հնարավորություն են ունեցել շփվելու պատգամավորի հետ:
Այս նախաձեռնության շնորհիվ հանգանակված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ տրամադրվելու են թանգարանի այգու բարեկարգմանն ու բացօթյա գրադարանի ստեղծմանը:
Հիշեցնենք, որ միջոցառումների շարքը նվիրվում է Մեծ գրողի ծննդյան 215-ամյակին: