ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Արտաքին քաղաքականության խորհուրդ» վերտառությամբ աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնության քննարկման վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավորներ, հայաստանյան փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ:
Աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը ներկայացրել է ստեղծվելիք աշխատանքային խմբի գործունեության տեսլականը եւ աշխատանքային խմբի գործունեության հիմնական ուղղությունները:
Մասնակիցները հանդիպման ընթացքում ներկայացրել են աշխատանքային խմբի գործունեության հետ կապված իրենց տեսակետները: