National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
10.06.2020
Քննարկվել են աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող եւ բնակչության բժշկական օգնության եւ սպասարկմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 7

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հունիսի 10-ին գումարել է իր հերթական նիստը:

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Ծովինար Վարդանյանը նշել է, որ առաջարկվող կարգավորումներով ակնկալվում է ապահովել աշխատողների, մասնավորապես` կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ խրախուսել նրանց տնտեսական գործունեությամբ զբաղվելը` բարձրացնելով պաշտպանվածության մակարդակը աշխատանքային միջավայրում: Առաջարկվող հաջորդ լրացումը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Այն հնարավորություն կտա նորածնի հորը` երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչեւ 5 աշխատանքային օր տեւողությամբ: Նորածնի հայրը հնարավորություն կունենա վայելել հայրության բերկրանքն ու հոգ տանել իր երեխայի եւ նոր ծննդաբերած կնոջ մասին:

Հարակից զեկուցող` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը կարեւորել է օրինագծի գաղափարը՝ ներկայացնելով որոշ խմբագրական փոփոխություններ: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Նարեկ Զեյնալյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանավորման միասնական եւ արդյունավետ համակարգ, որն էապես կնպաստի արտակարգ իրավիճակների արդյունքում առաջացող առողջապահական ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը: Կարեւորվել է անհատական պաշտպանության միջոցների ձեռքբերումը, բաշխումը, թարմացումը կանոնակարգելու անհրաժեշտությունը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են արտակարգ իրավիճակներին վերաբերող սահմանումներին ու դրույթներին:

Հարակից զեկուցող` ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ներկայացվել է համալիր նոր օրենսդրական նախաձեռնություն եւ Կառավարությունը հայեցակարգային առումով կողմ է առաջարկներին:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հետաձգվել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ լրամշակելու նպատակով հետաձգվել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը:


25.09.2024
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող  ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...

25.09.2024
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...

25.09.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am