National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.8.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.08.2005
Ժողովրդավարական զարգացումների շրջագծում

Օգոստոսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներ Մեթյու Մակլինին, Սեմյուել Սթարթմանին, Փոլ Ուզբերգ-Սանթսին: Հանդիմանը մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հաստատմանը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացմանը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին ու Սահմանադրությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ երկրում  ակտիվորեն ծավալվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, Ազգային ժողովում նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների օրինագիծը եւ հանրաքվեի հաջողության դեպքում Ազգային ժողովը ձեռնամուխ է լինելու նոր սահմանադրությամբ նախատեսված օրենսդրական փոփոխություններին: Կարեւորելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հաջող իրականացումը` ԱԺ նախագահը ընդգծեց մարզերի զարգացման կարեւորությունը եւ ծրագրում մարզային խնդիրների լուծումը: Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի կառավարությանը թե անկախության տարիներին Հայաստանին ցուցաբերված մեծ աջակցության համար, որը կարեւոր նշանակություն է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացման առումով, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի ընդգրման:

Մեթյու Մակլինը, Սեմյուել Սթարթմանը, Փոլ Ուզբերգ-Սանթսը մանրամասներ ներկայացրին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին: Նրանց գնահատականով` ծրագրի սկզբունքները մշակված են, մեծ աշխատանք է կատարվել, բայց եւ դա քիչ է հաջողության համար. կարեւորվեց կոռուպցիայի դեմ պայքարը եւ հատկապես Ազգային ժողովի վերահսկողական գործառնութւյան ուժեղացումը, որը կարող է կոռուպցիայի կանխարգելիչ դեր ունենալ, հասարակական կազմակերպությունների ներգրավումը ծրագրի բոլոր փուլերում:

Փոխադարձաբար կարեւորվեցին ժողովրդավարական բարեփոխումների հաջողությունը Հայաստանում, որը կնպաստի երկրի քաղաքական ու տնտեսական առաջընթացին, կնպաստի տարածաշրջանային կայունության ու համագործակցության խորացմանը: Նշվեց նաեւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունը, որը պայմանավորված է նաեւ ժողովրդավարության հաջողություններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am