ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 15-ին՝ ժամը 17:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն է (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):