Հունիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը, աշխատանքային գրաֆիկին առնչվող հարցեր, ինչպես նաեւ հաջորդ նիստին քննարկվող օրակարգի հետ կապված դրույթներ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահները վերահաստատել են հաջորդ՝ 33-րդ նիստի անցկացման վայրը եւ մոտավոր ժամկետները: