National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.08.2005
Արգենտինայի արտգործնախարարը խորհրդարանում
 

Օգոստոսի 30-ին Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Արգենտինայի Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առեւտրիեւ պաշտամունքի նախարար Ռաֆայել Անտոնիո Բիելսայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Արգենտինա բարեկամության պատգամավորական խմբի անդամները:

Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը կարեւորեցերկու երկրների հարաբերությունների ամրապնդումը, անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, ուղիղ շփումները, այս առումով առանձնացնելով խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեությանը: Վահան Հովհաննիսյանը բարձր գնահատեց Արգենտինայի դրական կեցվածքը միջազգային կառույցներում Հայաստանին առնչվող հարցերի քննարկման ժամանակ, շնորհակալություն հայտնեց ղարաբաղյան հակամարտության համատեքստում ՄԱԿ-ում Հայաստանին վերաբերող քվեարկությունների, ինչպես նաեւ Արգենտինայի օրենսդիր մարմնի եւ տեղականինքնակառավարման մարմիններիկողմից հայոց ցեղասպանության ճանաչմանեւ հարցի նկատմամբ հատուկ անդրադարձի համար:Հայաստանը նույնպես պատրաստ է աջակցել Արգենտինային միջազգային տարբեր կառույցներում: Նշվեց,  որ Արգենտինան ամենախոշոր ներդրող երկիրն է Հայաստանի տնտեսության մեջ, այս համատեքստում կարեւորվեց  Էդուարդո Էռնեկյանի գործունեւությունը:

Արգենտինայի Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առեւտրիեւ պաշտամունքի նախարար Ռաֆայել Բիելսաննույնպես կարեւորեց երկու երկրների փոխգործակցության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Նշվեց խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը, բարեկամության պատգամավորական խմբերի համագործակցության ակտիվության անհրաժեշտությունը:Նախարարը նշեց, որ մինչեւ տարեվերջ Հայաստանում կբացվի Արգենտինայի Հանրապետությանդեսպանությունը: Անդրադառնալով հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, նախարարը նշեց, որ արգենտինյան պահպանողական առաջատար թերթերից մեկը իր խմբագրականում անդրադարձել է ցեղասպանության ճանաչման հարցին, գրելով, որ հայոց ցեղասպանությունը պատմականորեն ամենաքիչ քննարկված ցեղասպանություններից մեկն է, ինչը, ըստ նախարարի,կարեւոր է հարցի քննարկմանեւ ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Հյուրերի խնդրանքով պարոն Հովհաննիսյանը անդրադարձավ Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումներին, մանրամասն ներկայացրեց Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am