Օգոստոսի 30-ին Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Արգենտինայի Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առեւտրիեւ պաշտամունքի նախարար Ռաֆայել Անտոնիո Բիելսայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Արգենտինա բարեկամության պատգամավորական խմբի անդամները:
Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը կարեւորեցերկու երկրների հարաբերությունների ամրապնդումը, անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, ուղիղ շփումները, այս առումով առանձնացնելով խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեությանը: Վահան Հովհաննիսյանը բարձր գնահատեց Արգենտինայի դրական կեցվածքը միջազգային կառույցներում Հայաստանին առնչվող հարցերի քննարկման ժամանակ, շնորհակալություն հայտնեց ղարաբաղյան հակամարտության համատեքստում ՄԱԿ-ում Հայաստանին վերաբերող քվեարկությունների, ինչպես նաեւ Արգենտինայի օրենսդիր մարմնի եւ տեղականինքնակառավարման մարմիններիկողմից հայոց ցեղասպանության ճանաչմանեւ հարցի նկատմամբ հատուկ անդրադարձի համար:Հայաստանը նույնպես պատրաստ է աջակցել Արգենտինային միջազգային տարբեր կառույցներում: Նշվեց, որ Արգենտինան ամենախոշոր ներդրող երկիրն է Հայաստանի տնտեսության մեջ, այս համատեքստում կարեւորվեց Էդուարդո Էռնեկյանի գործունեւությունը:
Արգենտինայի Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առեւտրիեւ պաշտամունքի նախարար Ռաֆայել Բիելսաննույնպես կարեւորեց երկու երկրների փոխգործակցության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Նշվեց խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը, բարեկամության պատգամավորական խմբերի համագործակցության ակտիվության անհրաժեշտությունը:Նախարարը նշեց, որ մինչեւ տարեվերջ Հայաստանում կբացվի Արգենտինայի Հանրապետությանդեսպանությունը: Անդրադառնալով հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, նախարարը նշեց, որ արգենտինյան պահպանողական առաջատար թերթերից մեկը իր խմբագրականում անդրադարձել է ցեղասպանության ճանաչման հարցին, գրելով, որ հայոց ցեղասպանությունը պատմականորեն ամենաքիչ քննարկված ցեղասպանություններից մեկն է, ինչը, ըստ նախարարի,կարեւոր է հարցի քննարկմանեւ ցեղասպանության ճանաչման գործընթացում:
Հյուրերի խնդրանքով պարոն Հովհաննիսյանը անդրադարձավ Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումներին, մանրամասն ներկայացրեց Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունները: