National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.07.2020
Քննարկվել են Վարչական դատավարության օրենսգրքում եւ «Դատախազության մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումները
1 / 6

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 9-ի արտահերթ նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկույցում Արթուր Դավթյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո լրացուցիչ փոփոխություն չի եղել: Հիշեցնենք, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է վարչական դատավարության մասնակիցների համար ապահովել վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորությունը, ինչը կիրականացվի պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ պետական տուրքի վճարումը հավաստելու համար դատարան հնարավոր կլինի ներկայացնել վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան ծածկագիրը, ինչպես այժմ կատարվում է քաղաքացիական գործերով:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

Կառավարությունն առարկություններ չէր ներկայացրել:

ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիմնական զեկույցում նշել է, որ նախատեսվող կարգավորումներով անհրաժեշտության դեպքում գլխավոր դատախազի համապատասխան իրավական ակտի հիման վրա կարող է անցկացվել նաեւ արտահերթ բաց մրցույթ: Այս կարգավորման դեպքում կպահպանվի գործող ընդհանուր կանոնը, որի համաձայն յուրաքանչյուր տարվա հունվար ամսին կանցկացվի բաց մրցույթ, միաժամանակ հնարավորություն կստեղծվի տվյալ տարվա ընթացքում անհրաժեշտության դեպքում անցկացնել նաեւ արտահերթ բաց մրցույթ:

ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հարակից զեկույցում կարեւորել է նախագծի ընդունումը՝ նշելով, որ դատախազությունում թափուր հաստիքները համալրելու նպատակով ավելի ճկուն քաղաքականություն է անհրաժեշտ իրականացնել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը եւս դատախազությունում թափուր հաստիքների համալրման համատեքստում արժեւորել է նախաձեռնության հրատապ ընդունումը:

Քննարկված երկու նախագծերն էլ ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը:


04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am