Հուլիսի 9-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ պատգամավորներից չի ստացվել որեւէ առաջարկ:
Նախաձեռնության ընդունման դեպքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները՝ ծնողներ, ամուսին (կին), կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: