ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրիչ գործողությունները եւ կոչ անելով դատապարտել դրանք:
«Այսպիսի գործողությունները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անթույլատրելի խախտում են եւ վտանգում են ողջ տարածաշրջանի կայունությունը»,- մասնավորապես ասված է նամակներում: