National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
04.09.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 8

Սեպտեմբերի 4-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից  օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է,  որ նախագծերի փաթեթը միտված է արտակարգ դրության ավարտից հետո համաճարակի դեմ պայքարի արդյունավետ իրականացմանը: Նրա խոսքով` անհրաժեշտ է գործիքակազմ՝ պայքարը շարունակելու համար:

Առաջարկվող փոփոխություններով, ըստ բանախոսի, ընդհանուր առմամբ կարգավորվում եւ բարելավվում է համաճարակային իրավիճակներում գործող օրենսդրությունը:

Նախագծերով, մասնավորապես, սահմանվում են վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերի հաշվառման եւ հաղորդման, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաեւ վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխման ու վերացման նպատակով կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման սկզբունքները: Ամրագրվում են նաեւ վարակիչ հիվանդությունների հնարավոր աղբյուր հանդիսացող անձանց` վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց կասկածով անձանց, վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձանց, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննությունների եւ (կամ) բուժման եւ (կամ) կանխարգելման եւ (կամ) հոսպիտալացման (ներառյալ` ոչ հոժարակամ) վերաբերյալ, ՀՀ տարածքում Միջազգային առողջապահական (բժշկա-սանիտարական) կանոնների պահանջներն ապահովող դրույթները: Միաժամանակ սահմանվում են վարակիչ հիվանդությունների` Հայաստանի տարածք ներթափանցման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, կարանտին սահմանվելու դեպքում անհատական պաշտպանության միջոցների սահմանման, բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, ինչպես նաեւ օբսերվացիա, մեկուսացում, ինքնամեկուսացում եւ այլ սահմանափակող միջոցառումներ կիրառելու վերաբերյալ դրույթներ:

Պատգամավորները ներկայացրել են մի շարք բովանդակային եւ տեխնիկական բնույթի առաջարկներ:

Կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը` հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին եւ ընդգծել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկատարվեն փոփոխություններ` հաշվի առնելով ներկայացված առաջարկները:

Օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակն ստացել է դրական եզրակացություն:

Նույն օրը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է եւս մեկ արտահերթ նիստ՝ վերոնշյալ օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու նպատակով:

Հիմնական զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն անդրադարձել է առաջարկներին եւ դրանց հիման վրա կատարված փոփոխություններին՝ մանրամասնելով, թե որ առաջարկներ են ընդունվել, որոնք՝ ոչ: Նշվել է, որ գրավոր առաջարկներ են ներկայացրել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը եւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...

14.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am