Շարունակելով այցը Վաշինգտոնում` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ բնագավառներում հեղինակություն ունեցող մի շարք միջազգային կազմակերպությունների "Transparency international", "Freedom House", "ABA -CEELI" , ԱՄՆ Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի, ԱՄՆ խաղաղության կորպուսի ղեկավարների հետ:
Քննարկվեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական եւ ընտրական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների եւազատ մամուլին աջակցությանը, հակաահաբեկչական պայքարում համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպումների ընթացքում ձեռքբերվեցին հետագա փոխգործակցությանն առնչվող կոնկրետ պայմանավորվածություններ: