National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.09.2020
Քննարկվել են հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր
1 / 6

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանն ու Տարոն Սիմոնյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի հետ:

Զրուցակիցները, խոսելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության մասին, կարեւորել են Միացյալ Թագավորության խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ձեւավորումն ու արդյունավետ փոխգործակցությունը:

Լիլիթ Մակունցը նշել է, որ առցանց հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոթընի հետ եւ հույս հայտնել, որ առաջիկայում նման հանդիպում կկայանա երկու երկրների բարեկամական խմբերի անդամների միջեւ:

ՀՀ ԱԺ պատգամավորները շնորհակալություն են հայտնել Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի գործընկերներին իրենց դիրքորոշման համար. վերջիններս նամակ էին հղել ՄԹ արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսեւորվող ագրեսիան Հայաստանի նկատմամբ:

Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները նաեւ իրենց երախտիքն են հայտնել Թիմ Լոթընին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցի համար:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոս Ավետիսյանն ու Սարգիս Խանդանյանն ընդգծել են, որ հատկապես հեղափոխությունից հետո երկու երկրների համար բացվել են փոխգործակցության նոր հեռանկարներ: Կարեւորվել է միջազգային գործընկերների հետ տարբեր ոլորտներում Մեծ Բրիտանիայի փորձառությունը՝ այդ համատեքստում անհրաժեշտ համարելով նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ շփումների ակտիվացումն ու փորձի փոխանակումը:

Հելեն Ֆեյզին պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների խորհրդարանների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու հարցում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am