National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.09.2020
Հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում
1 / 3

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են  Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Մելքումյանի եւ Գեղամ Ստեփանյանի հետ:

Գործընկերները կարեւորել են երկու հայկական պետությունների  միջեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը,  անդրադարձել քաղաքական, տնտեսական, արտաքին  հարաբերությունների ոլորտներում  համագործակցության հարցին:

Մտքեր են փոխանակվել Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է, որ խնդրի վերաբերյալ իրենց կուսակցությունն ունի  հստակ դիրքորոշում, ըստ որի՝ «Արցախի հիմնախնդիր» արտահայտություն գոյություն չունի, քանզի կա Արցախի Հանրապետություն՝ քաղաքական միավոր իր բոլոր ինստիտուտներով,  որոնք  միջազգային խոշորագույն վերլուծական կենտրոնների կողմից  ժողովրդավարության առումով  շատ ավելի բարձր են գնահատվում, քան, օրինակ, Թուրքիան կամ Ադրբեջանը:

«Հայ ժողովուրդն Արցախի հիմնախնդիրը լուծել է»,-ասել է Արման Աբովյանը՝ հավելելով, որ   խնդրի կարգավորման անհերքելի  ճանապարհն Արցախի դե ֆակտո անկախության դե յուրե լեգիտիմիզացիան  է, որը պետք է դիտարկել որպես բանակցությունների  գործընթացի հիմք:

Քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող  հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am