ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի միջոցառումների շրջանակում այցելել է Եռաբլուր պանթեոն:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նախագահների, ՀՀ վարչապետի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ ծաղիկներ են խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար ընկած հայորդիների հիշատակին: