National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
24.09.2020
Հանդիպում խորհրդարանում
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 24-ին  հանդիպել  են Արցախի Հանրապետության խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեւակ Աղաջանյանի հետ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  կարեւորել է ԱՀ Ազգային ժողովի նույնանուն հանձնաժողովի հետ համագործակցության խորացումը՝ նշելով, որ իր ղեկավարած հանձնաժողովը պատրաստակամ է ցուցաբերել տարատեսակ աջակցություն ու խորհրդատվություն, ինչպես նաեւ անցկացնել համատեղ նիստեր՝ ձեւավորելիք միասնական օրակարգի շրջանակում:  Այս համատեքստում Վլադիմիր Վարդանյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ  ՀՀ ԱԺ հանձնաժողովն այժմ  մի շարք լրջագույն օրենսդրական նախաձեռնությունների քննարկման փուլում է, եւ մինչեւ տարեվերջ նախատեսվում է դրանք ընդունել: Նա հայտնել է, որ դրանց թվում է   ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը:

ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեւակ Աղաջանյանը նույնպես կարեւորել է միջհանձնաժողովային կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ դա կարեւոր է մասնավորապես օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից:

Քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am