Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ԱԺԽՈ-057-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ սեպտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած
օրակարգով: