Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:
Խորհուրդը որոշել է համաձայնություն տալ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13.00-ին, Ազգային ժողովի պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: