Հոկտեմբերի 6-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն առաջարկել է, որ օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այլեւ հրապարակման օրվան հաջորդող օրը: Առաջարկն ընդունվել է:
Հիշեցնենք, որ գործադիրն առաջարկում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: