ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հերթական նիստն է գումարել:
Նիստի օրակարգում ընդգրկված էին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ Կառավարության ներկայացրած «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք համապատասխանաբար պետք է քննարկվեին առաջին եւ երկրորդ ընթերցումներով:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ հեղինակների առաջարկով նախագծերի քննարկումը մինչեւ երկու ամսով հետաձգվում է: